ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի պատերազմում են

Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի պատերազմում են
22.02.2020 | 14:38

Թուրքիան պետք է «դադարեցնի ահաբեկիչների գործողություններին աջակցությունը» Սիրիայում՝ փետրվարի 20-ին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն՝ երբ ռուս ու թուրք զինվորականները ակտիվացրել են իրենց գործողությունները Իդլիբում: Երեկ ցերեկը ՌԴ ռազմատիեզերական ուժերի Су-24-ները հարվածներ են հասցրել Իդլիբի ապաէսկալացիոն գոտուն: Ռուս զինվորականների խոսքով՝ դա պատասխան հարվածն էր ահաբեկչական խմբավորումներին, որոնց աջակցում է Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ավիացիայի հարվածից զոհվել է թուրք 2 զինվոր, հինգը վիրավոր են: Հինգշաբթի առավոտյան Իդլիբի նահանգի հարավ-արևելքում սիրիական ընդդիմության զորքերը հարձակման են անցել Բաշար Ասադի բանակի դեմ: Այդ ընդդիմությանը աջակցում է Թուրքիան, որ վերահսկում է այսպես կոչված «ապաէսկալացման գոտիները»: Սիրիայի ԶԼՄ-ները պնդում են, որ թուրք զինվորականները նույնպես կրակել են իրենց դիրքերի վրա: Դամասկոսը հայտարարել է, որ թուրքերի գնդակոծությունից սիրիացի 4 զինվորականէ վիրավորվել: Հիգշաբթի օրը Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը հայտարարել է, որ «զինյալների գործողություններին աջակցում էին թուրքական զինված ուժերը՝ հրանոթային կրակով, որ ահաբեկիչներին թույլ տվեց ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը»: Որից հետո Սիրիայի հրամանատարության խնդրանքով ռուսական ուժերը օդային հարվածներ են հասցրել: Ոչնչացվել է 1 տանկ, 6 զրահամեքենա, 5 պիկապ՝ մեծ տրամաչափի զենքով՝ հաղորդել են հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
Վերջին շաբաթներին հաճախացել են սիրիացի ու թուրք զինվորականների բախումները Իդլիբի ապաէսկալացման գոտում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուլտիմատում է ներկայացրել Դամասկոսին ու Մոսկվային՝ սիրիական զորքերը պետք է դուրս գան ապաէսկալացիոն գոտուց ու դադարեցնեն հարձակումները թուրք զինվորականների վրա: Դամասկոսը մտադիր չէ հեռանալ Իդլիբց ու շարունակում է հարձակումը:
Հինգշաբթի օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր միջամտությամբ «Թուրքիան ձգտում է կասեցնել հումանիտար ողբերգությունը Սիրիայում»:
RFI


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ու՞մ է ստում Էրդողանը: Նա արդեն խճճվել է իր հայտարարությունների մեջ՝ մեկ ասում է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում կգործի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված համաձայնություններից ելնելով, մեկ ասում է, որ Իդլիբում տեղի ունեցողը կարելի է անվանել «պատերազմ»` ելնելով բախումների մասշտաբներից: Հետո էլ ասում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինին առաջարկել են մարտի 5-ին քառակողմ գագաթաժողով հրավիրել Ստամբուլում, բայց ՌԴ նախագահը «ցանկալի պատասխան չի տվել»: Իսկ ինչու՞ պիտի Պուտինը «ցանկալի պատասխան» տա:


Թուրքիան վերջին շաբաթներին Իդլիբի ապաէսկալացիոն գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա ու ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները: Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով: Դա Թուրքիային թույլ է տվել իր տարածքից ապաէսկալացիոն գոտի տեղափոխել մարտական տեխնիկա ու ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ՝ փետրվարի 21-ին ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը: Բաշար Ասադը հայտարարել է, որ ազատելու են իրենց երկրի վերջին կտորը նվաճողներից: Միանշանակ է, որ Պուտինը նրան օգնելու է: Ուրեմն՝ բանակցությունների ժամանակը Էրդողանը սպառել է, բանակցություններ կլինեն, երբ չհայտարարված պատերազմը ավարտվի: Եվ՝ կլինեն հաղթողի պայմաններով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ